Facts About America (English)

America is 4th largest country (9,372,610 km), richest country ( GDP $26.854 trillion) and strongest country in the world: USA/America has 50 states and the largest one is Texas: In america people most likely speak English and Spanish: its 3rd most populated country with over 334,233,854 people:

Flag:

There are 50 stars representing the 50 states and there are 13 stripes representing the 13 original colonies.

Մաթեմատիկա

Կրկնություն

1․Կրճատիր կոտորակը

ա) 8/16 = 1/2

բ) 15/45 = 1/3

գ) 9/63 =  1/7

դ) 14/56 = 1/4

2. Առանձնացրու անկանոն կոտորակները․

1/5, 3/2, 4/9, 2/7, 15/4, 26/21, 15/24, 78/77, 5/5

3․Անկանոն կոտորակը ներկայացրու խառը թվի տեսքով

ա) 18/4 = 4 2/4

բ)  29/7 = 4 1/7

գ) 39/5 = 7 4/5

4. Խառը թիվը ներկայացրու անկանոն կոտորակի տեսքով

ա) 1  3/5 = 8/5

բ) 2  5/7 = 19/7

գ) 4  2/3 = 14/3

5. Հաշվիր տառային արտահայտության արժեքը, եթե a = 3, b = 4

ա) 3 • a + 5 • b =  29

բ) 10 • (a + b) : 5 = 14

գ) (b – a) • 4 + a • b = 16

6. Գրիր տրված հարաբերության հակադարձ հարաբերությունը

ա) 8/9 = 9/8

բ) 15/27 = 27/15

գ) 155/36 = 36/155

7. 15 մ կտորից կտրեցին 5մ:

Գտիր, թե կտորի ո՞ր մասը կտրեցին:

5/15

8․ 1 ամիսը 1 տարվա ո՞ր մասն է կազմում։

1/12

9․ Նշիր այն հարաբերությունը, որը 15 : 3 հարաբերության հետ կազմում է ճիշտ համեմատություն:

ա) 15 : 7

բ) 100 : 51

գ) 30 : 6

դ) 66 : 5

10․ Արդյո՞ք 4/6 = 44/66 հավասարությունը կազմում է ճիշտ համեմատություն։

ա) այո

բ) ոչ

11․  Նշիր համեմատության միջին և եզրային անդամները․

        51 ։ 17 = 102 : 34

         Եզրային անդամներ՝ 51 35

         Միջին անդամներ՝ 17 102

12․ Հաշվիր համեմատության անհայտ անդամը:

ա) 1/4 = 5/20

բ) 3/7 = 21/49

գ) 5/9 = 45/63

13․ Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են՝ ինչպես 10։4

Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդում տեղավորվում է 20 լ կաթ։

20:4=5

1×5=50

14․ Հետևյալ մեծություններիղ որո՞նք են ուղիղ համեմատական․

ա) անցած ճանապարհը և ժամանակը, եթե արագությունը հաստատուն է

բ) աշխատող բանվորների քանակը և աշխատանքը կատարելու ժամանանկը

գ) քառակուսու կողմը և մակերեսը 

դ) արագությունն ու ժամանակը, տվյալ ճանապարհը անցնելիս

15․ Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական։

ա) ուղղանկյան կողմն ու պարագիծը

բ) ուղղանկյան մեծ և փոքր կողմերը, եթե մակերեսը չի փոխվում:

գ) բանվորների քանակը և պատրաստված մանրակների քանակը

դ) տրված քանակի մանրակները պատրաստելու ժամանակը և բանվորների քանակը

19. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիություն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քանորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդանուր քանակը  քառասուն միլիոն տոննա է:

20. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայաստան, դպրոց, հնություն, բուրաստան, բժշկուհի, պարսկաստան

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

1․ Գտիր բոլոր մեծությունները, որոնց միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կախվածություն:

ա) Արագությունը և ծախսած ժամանակը մի քաղաքից մյուսը շարժվելիս:

բ) Ուղղանկյան մեծ և փոքր կողմերը, եթե մակերեսը չի փոխվում:

գ) Կոտորակն ու նրա համարիչը:

դ) Ուղղանկյունանիստի ծավալը և նրա հիմքի մակերեսը:

2․ Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են:

Լրացրու դատարկ վանդակները

Զանգված(կգ)12345
Գին(դրամ)2004006008001000

3․ Լրացրու դատարկ վանդակները

s5382
v488030120

Աղյուսակի կախումը ուղի՞ղ, թե հակադարձ համեմատական է։

ա) ուղիղ համեմատական են

բ) հակադարձ համեմատական են

4․ Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ։ Քանի՞ բանվոր պետք է աշխատի նույն ժամանակում 45, 90, 120 մանրակ պատրաստելու համար։(Կարող ես կառուցել համապատասխան աղյուսակը)z

45/15=3

90/15=6

120/15=8

5․ 15 բանվորներ աշխատանքը կատարել են 24 օրում։ Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեն 18 բանվորներ։

15×24/18=20

6․ Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական։

ա) աշխատող բանվորների քանակը և այդ աշխատանքը կատարելու ժամանակը։

բ) ավազանի՝ ջրով լցվելու ժամանակը և որոշակի ժամանակահատվածում նրա մեջ լցվող ջրի քանակը

գ) շենքի հարկերի քանակը և նրա բարձրությունը

դ) տրված ծավալով հեղուկը տեղափոխելու համար անհրաժեշտ միատեսակ անոթների քանակը և մեկ անոթի տարողությունը

7․ Գտիր համեմատականության գործակիցը y = 3x հավասարման մեջ։

3

8․ x և y մեծությունները ուղիղ համեմատական են․

x121825
y365475

Գտիր y = rx հավասարման մեջ համեմատականության գործակիցը.

r = 3

Մաթեմատիկա

Ուղիղ և հակադարձ համեմատականություն

Ուղիղ համեմատական մեծություններ

Խնդիր: Քառակուսու կողմը 2 դմ է: Որոշիր, թե ինչպե՞ս կփոխվի քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծանա 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ:

Քառակուսու կողմը, դմ26810
Քառակուսու պարագիծը, դմ8243240

Նկատում ենք, որ քառակուսու կողմը 3 անգամ մեծացնելիս (2 դմ էր, դարձավ 6 դմ), նրա պարագիծը ևս մեծացավ 3 անգամ (8 դմ էր, դարձավ 24 դմ):

Նույն ձևով, եթե քառակուսու կողմը մեծանում է 4 անգամ (2 դմ էր, դարձավ 8 դմ), ապա նրա պարագիծը ևս մեծանում է 4 անգամ (8 դմ էր, դարձավ 32 դմ): 

Գալիս ենք եզրակացության, որ եթե քառակուսու կողմը մի քանի անգամ մեծանում է, ապա նույնքան անգամ մեծանում է նրա պարագիծը:

Ասում են, որ քառակուսու պարագիծը ուղիղ համեմատական է քառակուսու կողմին: 

Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:

Ուշադրություն

Եթե երկու մեծություններն ուղիղ համեմատական են, ապա նրանց համապատասխան արժեքների հարաբերությունները հավասար են:

Ստուգենք այս պնդումը վերևի խնդրի օրինակի վրա:

Յուրաքանչյուր դեպքում հաշվենք քառակուսու կողմի և պարագծի հարաբերությունները:

2/8 = 6/24 = 8/32 = 10/40 = 1/4

Ուղիղ համեմատականությունը տրվում է բանաձևի միջոցով:

y=kx բանաձևը կոչվում է ուղիղ համեմատական կախման բանաձև, որտեղ y-ը և x-ը փոփոխական մեծություններն են, իսկ k-ն՝ հաստատուն է: k հաստատունը կոչվում է համեմատականության գործակից:

Հակադարձ համեմատական մեծություններ

Խնդիր: Երկու գյուղերի միջև հեռավորությունը 240 կմ է: Որոշիր, թե քանի՞ ժամում կարելի է մի գյուղից հասնել մյուս գյուղը, եթե 20 կմ/ժ արագությունը ավելացնել 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ:

Արագությունը, կմ/ժ20406080
Ժամանակը, ժ12643

Նկատենք, որ արագությունը 2 անգամ մեծացնելիս (20 կմ/ժ էր, դարձավ 40 կմ/ժ), ժամանակը կրճատվեց (փոքրացավ) 2 անգամ (12 ժ էր, դարձավ 6 ժ): 

Նույն ձևով, արագությունը 3 անգամ մեծացնելիս (20 կմ/ժ էր, դարձավ 60 կմ/ժ),  ժամանակը կրճատվեց (փոքրացավ) 3 անգամ (12 ժ էր, դարձավ 4 ժ): 

Ուշադրություն

Արագությունը մի քանի անգամ մեծացնելիս, ժամանակը նույնքան անգամ փոքրանում է:

Աս3333ում են, որ արագությունը հակադարձ համեմատական է ժամանակին:

Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը փոքրանում է (մեծանում է) նույնքան անգամ:

Ուշադրություն

Եթե երկու մեծությունները հակադարձ համեմատական են, ապա նրանց համապատասխան արժեքների արտադրյալները հավասար են:

Ստուգենք այս պնդումը վերևի խնդրի օրինակի վրա: 20⋅12=40⋅6=60⋅4=80⋅3=240

Ուղիղ համեմատականությունը տրվում է բանաձևի միջոցով:

y=kx բանաձևը կոչվում է հակադարձ համեմատականության բանաձև, որտեղ y-ը և x-ը փոփոխական մեծություններն են, իսկ k-ն՝ հաստատուն է: k հաստատունը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից:

Դասարանական աշխատանք

1․Արդյո՞ք բերված մեծությունների կախվածությունը ուղիղ համեմատականություն է:                                                                  Կախվածությունը հաստատուն արագությամբ շարժվող մեքենայի անցած ճանապարհի և ծախսած ժամանակի միջև:

ա) այո    բ) ոչ

2․ Պարզիր, թե արդյո՞ք բրիգադում աշխատող բանվորների թվի և աշխատանքի վրա ծախսած ժամանակի միջև կախվածությունը ուղիղ համեմատական է, հակադարձ համեմատական է, կամ համեմատական չէ:

Պատասխան՝ (ընտրիր ճիշտ տարբերակը) 

ա) Կախվածությունը ուղիղ համեմատական է:

բ) Կախվածությունը հակադարձ համեմատական է:

գ) Կախվածությունը համեմատական չէ:

3. Հաշվիր x կողմով քառակուսիների մակերեսները, եթե x = 2սմ, 3սմ, 4սմ, 5սմ։ Ուղիղ համեմատակա՞ն կլինեն արդյոք քառակուսու մակերեսը և նրա կողմի երկարությունը։ 

2×2= 4

3×3=9

4×4=16

5×5=25

Ուղիղ համեմատական

4․ Հետևյալ մեծություններիղ որո՞նք են ուղիղ համեմատական․

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է

բ) եռանկյան կողմը և պարագիծը

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի մակերեսը հաստատուն է

դ) մարդու տարիքը և հասակը

5․ Առևտրականն ունի 100․000 դրամ։ Քանի՞ ապրանք նա կարող է գնել այդ գումարով, եթե մեկ միավոր ապրանքն արժենա 1000 դրամ, 2000 դրամ, 4000 դրամ, 5000 դրամ, 10․000 դրամ, 20․000 դրամ, 25․000 դրամ։ 

Գնված ապրանքի քանակի և նրա գնի միջև կախվածությունը

ա) ուղիղ համեմատական է

բ) հակադարձ համեմատական է

6․ Լրացրու ներքևի աղյուսակը՝ օգտագործելով թվերի միջև եղած կախվածությունը:

 Պահանջվող թիվը հավասար է տրվածի քառապատիկ թվին:

Տրված թիվ4567
Քառապատիկ թիվ16202428

k=4

Համեմատականության k գործակիցը ինչի՞ է հավասար։

7․ Նշիր «ավելորդ» բանաձևը:

ա) b=8:d

բ) vt=48

գ) d=6+3b

դ) 48/v

ե) ab=3

զ) b=3:m

8․ Բեր ուղիղ և հակադարձ համեմատականության երկուական օրինակներ։

9*․ 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96 լիտր է։ Քանի՞ լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լիտրով ավելի է, քան փոքր տակառինը։

10*. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ։ Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է գերազանց գնահատական ստացածների քանակին ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է գերազանց գնահատական ստացել։

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը

Այո համոզիչ էր

3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:

որ պետք է ուսուցչիտ հարգել

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2


Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ

CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին .

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:


2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:


3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

քայքայման ռեակցիա

Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2

Մայրենի 20.09.2023

11. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան իմ մոտ բերել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև ես աշխատանքն ավարտեմ, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին: Ես հասկացա, որ ես վատ եմ կատարել գործս ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան և ասացի․

– Այլևս այսպիսի սխալ ես չեմ կատարի։

12.Տեքստը համառոտի՛ր ։

Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին: Մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, չօգնեց և նա հեռացավ: Մի քարավան հասավ այդտեղ, տղային ջուր տվեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան: Գնա՜ց և հասավ ընկերոջը, և նրանք շարունակեց ճամփան: Երբ կածանով էին անցնում, ընկերը սայթաքեց ու չկարողացավ ոտքի կանգնել: Ընկերը նրան մեծ դժվարությամբ շալակած տարավ քաղաք, հասցրեց տուն և ասաց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

14.Ապրել բայը համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած, երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրողը հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու: Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրեի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրում ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: