Mой лучший друг

У моего лучшего друга зеленые глаза, черные волосы и он всегда улыбается. Я и мой друг любим играть в футбол. мы всегда шутим вместе. к сожалению, он не из нашего класса.

Մաթեմատիկա 15.09.2023

1․ Հաշվիր արտահայտության արժեքը

ա) (z : z) – (14 : 14) =0

բ) 500 • (m – m) + 7 =507

գ) 10 – (a – a) + 10 =0

դ) (k : k) +9 =10

2. Ուղղանկյան մի կողմը 22 սմ է, իսկ երկրորդը նրանից մեծ է a սմ -ով:

Գտիր ուղղանկյան երկրորդ կողմի երկարությունը, եթե a=11 սմ:

33

3. Կրճատիր կոտորակը

ա) 9/81 = 1/9

բ) 5/55 =1/11

գ) 24/36 =4/6 

դ) 56/63 =6/7

4.  1 կիլոգրամը 1 տոննայի ո՞ր մասն է կազմում։

1/100

5․ 1 վայրկյանը 1 րոպեի ո՞ր մասն է կազմում։

1/60

6․ Կապարի և ոսկու համաձուլվածքը պարունակում է 27 կգ կապար և 81 կգ ոսկի: 

Ի՞նչ հարաբերությամբ են վերցված կապարն ու ոսկին:

27/81=1/3

7․ Տրված է, որ երկու թվերի հարաբերությունը հավասար է 1/6-ի:

 Հաշվիր այդ թվերը, եթե նրանց տարբերությունը հավասար է 90 -ի:

18/108

8․ Նշիր ճիշտ համեմատություն կազմած հավասարությունները

ա) 35 ։ 14 = 5 : 2

բ) 15 : 12 = 5 : 4

գ) 35 : 12 = 100 : 45

դ) 40 : 12 = 20 : 4

ե) 10 : 3 = 100 : 30

9․ Ընտրիր երեք հարաբերություն որոնք համարժեք են 7 ։ 5-ին․

ա) 8 ։ 6

բ) 14 ։ 10   

գ) 20 ։ 15

դ) 35 ։ 25

ե) 49 ։ 35

10. Ուղղանկյան պարագիծը 84 սմ է, երկարությունը հավասար է 35 սմ-ի:

 Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

Վիլյամ Սարոյան. «Ծիրանի ծառը»

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  3. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
  4. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  5. Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
  6. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :
  7. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :

Հարաբերություններ

Երկու մեծությունների հարաբերություն անվանում են նրանց քանորդը։

Օրինակ՝ a թվի հարաբերությունը b թվին գրում են այսպես՝ a:b կամ a/b։

Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:

Թվերը նույն թվով բազմապատկելիս կամ նույն թվի վրա բաժանելիս նրանց հարաբերությունը չի փոխվում:  5/2 = 10/4 = 50/20, ապա 5:2 հարաբերությունը կարելի է փոխարինել 10:4 կամ 50:20 հարաբերությամբ:

5 թվի հարաբերությունը 2-ին և 2-ի հարաբերությունը 5-ին, ինչպես և 5/2 և 2/5 կոտորակները, անվանում են փոխադարձաբար հակադարձ:

Նույնանուն մեծությունների (երկարություն, զանգված և այլն) հարաբերությունը գտնելու համար դրանք պետք է արտահայտել չափման նույն միավորներով:

Օրինակ

30 սմ-ի և 1մ -ի հարաբերությունը գտնելու համար, պետք է սկզբում երկու մեծությունները գրել կամ մետրերով կամ էլ սանտիմետրերով, և ապա գտնել դրանց քանորդը:

30սմ =3/10մ, 100սմ =1մ, ուրեմն, հարաբերությունը կլինի 30:100=3/10։

Տեսանյութ

Դասարանական աշխատանք

1․ Գտիր հարաբերությունը

ա) 3-ի և 5-ի=3/5

բ) 4-ի և 7-ի=4/7

գ) 11-ի և 20-ի=11/20 

դ) 1/2-ի և 3/7-ի= 1/2:3/7

2․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։

ա) 8 ։ 36 =8/36=9/8

բ) 5 : 30 =5/30=1/6

գ) 7 : 21 = 1/3

դ) 11 : 22 = 1/2

3․ Գրիր տրված հարաբերության հակադարձ հարաբերությունը

ա)  5/7  —  7/5

բ)  3/8  — 8/3

գ)  15/23  —23/15

դ)  37/17  —17/37

4․ 5 մետր բամբակե գործվածքից կտրեցին 3 մետրը։ Գտիր, թե գործվածքի ո՞ր մասը կտրեցին։

3/5

5. 1 ժամը օրվա ո՞ր մասն է։

1/24

6․ Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:24

 Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:

28/56=1/2

7․Յոթերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 6-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: 

 Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին: 

6/24=4/1

Մայրենի

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն-որևե: 5 տառ, 6 հնչյուն-խնձոր: 6 տառ, 7 հնչյուն-հնչյուն: 8 տառ, 10 հնչյուն-որովհետև:

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույնգունագեղ: Հետախույզ, հետախուզել:

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն-ոսկեգույն, փոշի + ա + կուլ-փոշեկուլ, տարի + ա + վերջ-տարվավերջ, այգի + ա + պան-այգապան, բարի + ա + կամ-բարեկան:

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միյացում, ձիյարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեյություն, էի, գնաի, տղայի, Մարոյի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

ալեկոծված(սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ(աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տա

ճար կառուցեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Առաջին-դպրոցները

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և Քարտուղար, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

***

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

 

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

Առաջադրանքներ՝

2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

պնակիտ-Քառանկյունի փոքրիկ տախտակ

շումերներ-Սումերներ

դպիր-Քարտուղար

նշմարելի-Որ կարելի է նշմարել 

Թրծված -Թրծված նյութը՝ շինվածքը

ճեմել-Ման գալ

 պերիպատետիկ-Արիստոտելի ուսմունքի հետևորդ

3.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Այս ժամանակների դպրոցները շատ տարբերություներ ունեն հների հետ համեմատած։ Մեր դպրոցներում այս օրերին առավոտից մինչև կեսօր ենք սովորում իսկ հին ժամանակներին առավոտից մինչև գիշեր, մենք հիմա սովորում ենք հին պատմության մասին իսկ նրանք սովորում էին նրանց ժամանակվա մասին, հին ժամանակ նրանք պետք էին դասը անգիր անեին իսկ մենք հիմա պետք է գրեինք կամ պատմենք։

4. Քեզ ծանոթ աղբյուրներից ինքդ տեղեկություն հավաքի՛ր առաջին դպրոցների վերաբերյալ:

Ասում են՝ դպրոցը որպես առանձին հաստատություն հիմնել են շումերները Ք. ա. 3-2-րդ հազարամյակում։ Շումերական դպրոցները պատրաստում էին գրագիրներ, որոնք հետո ծառայության էին անցնում թագավորական և իշխանական պալատներում, վարում նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորում էին միայն տղաները։ Դպրոցի ղեկավարը կոչվում էր ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտները՝ զավակներ։

5.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Եթե լինեի դպրոցի հիմնադիր, ես տնայիններ չէի տա, դպրոցի մեջ խանութ կավելացնեմ, ամեն դասի վերջում 15 րոպե ընդմիջում կավելացնե և այնպես կանեմ , որ ֆուտբոլի ժամերը ավելի շատ լինի։

Մաթեմատիկա

1. Կատարիր գործողությունը

ա) 2/5 • 3/7 =6/35  

բ) 1/9 • 10/11=10/99

գ) 5/12 : 15/6 = 5/12•6/15=60/180

դ) 7/8 : 14/16 = 7/8•16/14=114/104

2. Կրճատիր կոտորակը

ա) 18/6 = 3/1

բ) 9/12 = 3/4

գ) 25/50 = 1/2

դ) 8/48 = 1/6

3. Դասավորիր աճման կարգով․ 4/5, 4/3, 4/10, 4/15, 4/4, 4/100

4/100, 4/15, 4/10, 4/5, 4/4, 4/3

4․ Անջատիր ամբողջ մասը

ա) 7/5 – 1

բ) 15/8 – 1

գ) 20/7 – 2

դ) 2/5 -0

5. Անկանոն կոտորակը դարձրու խառը թիվ

ա) 7/6 = 1 1/6

բ) 15/4 =3 3/4 

գ) 7/3 =2 1/3 

դ) 75/8 =9 2/8 

6. Գտիր արտահայտության արժեքը

26 – (d : d) + 8 =33

7. Գտիր (125 + m) – 27 տառային արտահայտության արժեքը, եթե m = 58

125+58=183-27=156

8․ Գտիր տառային արտահայտութան արժեքը (2855+1501):121−21+x

   Ընտրիր ճիշտ պատասխանը

ա) x – 21

բ) 121

գ) 15

դ) 15 + x

9․ Խառը թվերի հետ գործողություններ

ա) 1  2/8 + 2  3/8 =3 5/8

բ) 3  5/9 + 2  3/9 =5 8/9

գ) 5  4/7 – 2  1/7 =3 3/7 

դ) 9 10/15 –  5  4/15 =4 6/15