Մայրենի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Տասը էլ մեկ սանրի կտավ են։

Երկու ոտքը չորս անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Մեկ կա հազար չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-վիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկ երորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասը

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (քանի՞)    ամիս և չորս (քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (ո՞րերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (ո՞րերորդ) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով, գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

Օրինակ, Մոնտանայում 1887թ.-ին տեղել է ձյուն, փաթիլների լայնությունը եղել է 15 դյույմ:

Leave a comment